Իսրայելական օդային հարձակման հետևանքով զոհվել է ԻՀՊԿ գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ff

 

ԻՀՊԿ գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին զոհվել է Դամասկոսի Մեզզե շրջանի վրա իսրայելական օդային հարձակման հետևանքով, գրում է The Jerusalem Post-ը։ 
 

Նշենք՝ ավելի վաղ նա ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի և ցամաքային ուժերի հրամանատարն էր, իսկ ներկայում հանդիսանում էր Ղոդս ուժերի բարձրագույն հրամանատարներից մեկը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդել էինք՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը թիրախավորել էին Իրանի դեսպանատունը։ Կային զոհեր։ Դեսպանը չէր տուժել։

--00—ՍՊ