Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը հաղթանակի տոնակատարության ժամանակ մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ֆ

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական  կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Պալազը հաղթանակի տոնակատարության ժամանակ մահացել է։

Պատշգամբը փլուզվել է։ Եվս 8 մարդ հոսպիտալացվել է։ Կուսակցությունը հաստատել է մահվան լուրը։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Թուրքիայում իշխող կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում։ Ընտրությունների քվեաթերթիկների 99.99 տոկոսի հաշվարկի արդյունքով գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցությունը կունենա 35 քաղաքապետ։ 

--00—ՍՊ