«Գոյ» թատրոնից դիմաց դերասանները անժամկետ նստացույց են սկսել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Screenshot_6

«Գոյ» թատրոնից դիմաց դերասանները անժամկետ նստացույց են սկսել: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից:

Ավելի վաղ դերասան Սարգիս Արզումանյանը հայտարարել էր, որ անժամկետ նստացույց է սկսելու թատրոնի մոտ:

Հիշեցնենք, որ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ» թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է բնականոն աշխատանքներին։

Հիշեցնենք նաև, որ կառավարության որոշմամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի վերամիավորման ակտը հունվարի 15-ին սահմանված կարգով ստորագրվել է:

--00—ՅՄ