Երևանում կտեղադրվի Սամբիստի արձանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

դդ

 

Ապրիլի 5-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի նախաձեռնությամբ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի անվան այգում տեղի է ունեցել Սամբիստի արձանի հիմնարկեքը, որին ներկա էին Սամբոյի միջազգային ֆեդերացիայի անդամները, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, Երևանի թիվ 106 «Վարդանանց ասպետրներ» դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանը, սամբոյի ընտանիքի ընկերները, Նոր Նորք համայնքի բնակիչները:

«Ընդամենը մի քանի ամսից այստեղ՝ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի անվան այգում, կտեղադրվի Սամբիստի արձանը։ Գաղափարը ստացել ենք Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կողմից։ Գիտեք, որ Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնի հարակից տարածքում կա սպորտային պուրակ, որտեղ էլ կա Սամբիստի արձան։ Հաշվի առնելով և տեսնելով մեր՝ հայերիս սերը դեպի սամբո և ունեցած ավանդույթները, առաջարկեցին նման երկրորդ արձան էլ ունենալ Երևանում։

Արձանը կունենա երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանի գցման դրվագի տեսքը։ Այդ դրվագն է եղել Երևանում անցկացված սամբոյի Աշխարհի առաջնության խորհրդանիշը։ Այս արձանը խորհրդանշելու է ոչ միայն մեր մարզաձևը, այլև՝ մեր կարգախոսի անբաժան մասը, որ սպորտը՝ ուժ է, ուժն էլ՝ խաղաղություն։ Հույս ունեմ, որ տարիներ հետո այս պուրակն իսկապես կդառնա սպորտային պուրակ, որտեղ կլինեն ըմբիշի, ծանրորդի, բռնցքամարտիկի և մնացած բոլոր մարզաձևերի արձաններ»,- նշել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։

--00—ՍՊ