Պապոյանը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները, տվել պարզաբանումներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

420506736_839676501535068_4146439549991516461_n.thumb_.

Ապրիլի 6-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն։

Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը մասնավորապես վերաբերում էին գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, որակի ենթակառուցվածքների ոլորտներին, սոցիալական խնդիրներին։

Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները, տվել պարզաբանումներ և նշել, որ նախարարության իրավասության շրջանակներում՝ բարձրացված հարցերին կտրվեն հնարավոր լուծումներ։

--00—ՅՄ