Արեգակի ամբողջական խավարումն է․ նմանատիպ երևույթի հնարավոր կլինի հաջորդ անգամ ականատես լինել 2044-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

դդ

Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ այս պահին ականատես են լինում բացառիկ իրադարձության՝ Արեգակի ամբողջական խավարմանը։

Արեգակի ամբողջական խավարումը տեղի է ունենում, երբ, կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և հեռավորությունից, Լուսինն ամբողջությամբ ծածկում է Արևը:

Խավարումները կարող են լինել նաև մասնակի կամ օղակաձև: Ապրիլի 8-ի խավարումն ամբողջական խավարում է, ինչը նշականում է որ Լուսինն ամբողջությամբ կծածկի Արեգակը։

ԱՄՆ-ում ամբողջական խավարումը տեսանելի կլինի Տեխասում, հարավարևելյան Օկլահոմայում, Արկանզասում, Միսսուրիի հարավ-արևելքում, Թենեսիի և Կենտուկիի որոշ շրջաններում, հարավային Իլինոյսում, Ինդիանայում, հյուսիսային և արևմտյան Օհայոյում, Միչիգանի հարավային մի փոքր շրջանում, Փենսիլվանիայի հյուսիսարևմուտքում, Նյու Յորք նահանգի հյուսիսային սահմանի երկայնքում, ինչպես նաև հյուսիսային Վերմոնտում, Նյու Հեմփշիրում և Մենում։

Հաջորդ անգամ ԱՄՆ-ում նմանատիպ երևույթի հնարավոր կլինի ականատես լինել 2044 թվականի օգոստոսին։

Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»

--00—ՍՊ