Տավուշում 38-ամյա տղամարդը տանը ապօրինի նռնակներ, մարտական փամփուշտներ, դանակներ է պահել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Այգեձոր բնակավայրի 38-ամյա մի բնակիչ տանը ապօրինի պահում է նռնակներ և մարտական փամփուշտներ։

Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել նշված տանն ու կից շինություններում։ Հայտնաբերվել են ապօրինի պահվող տարբեր տրամաչափի 129 փամփուշտ, Ֆ1 տեսակի նռնակ, պայթուցիկ 2 սարք և դանակներ։
Հանգամանքները պարզվում են։

--00—ՍՊ