Մոսկվան և Պեկինը կշարունակեն համագործակցությունը հակաահաբեկչության դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

dd

Մոսկվան և Պեկինը կշարունակեն համագործակցությունը հակաահաբեկչության, այդ թվում՝ բազմակողմ մեխանիզմների գծով, «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այդ մասին ապրիլի 9-ին ՉԺՀ ԱԳ նախարար Վան իիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

Նա շնորհակալություն է հայտնել չինական կողմին ահաբեկչության կապակցությամբ արտահայտած ցավակցությունների համար և ընդգծել, որ բոլոր մեղսակիցները, անշուշտ, կպատժվեն: ՌԴ նախարարը նաև նշել է, որ հակաահաբեկչության հարցով երկրների համագործակցությունը պլանավորվում է այդ թվում նաև բազմակողմ ինստիտուտների շրջանակներում։

«Լավրովն ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի նախագահական ընտրությունների ընթացքում Կիևի ռեժիմի գործողությունների աճին՝ ընդգծելով, որ ՉԺՀ-ի պատվիրակությունը կարող էր համոզվել ՌԴ քաղաքացիների ազատ եւ ռեկորդային կամարտահայտության մեջ: Նա նաև շնորհակալություն է հայտնել չինական կողմին դիտորդներ ուղարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ