ՌԴ-ն դրսևորել է իրեն որպես արդյունավետ միջնորդ Հարավային Կովկասի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ՌԴ-ն  դրսևորել է իրեն որպես արդյունավետ միջնորդ Հարավային Կովկասի համար, դա ոչ թե իրավիճակային լուծում է, այլ հակասությունների ներդաշնակեցում՝ հանուն տարածաշրջանում խաղաղության: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եվ այստեղ հայտնվեց Արևմուտքը։ Իր չարությունից, խանդից, մտավախությունից, որ այստեղ կարող է խաղաղություն հաստատվել, սկսեց գործել տարածաշրջանի երկրների դեմ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ունի իր տեսլականը, միայն հարցն այն է, որ երբեմն արևմտյան միջամտությունը խախտում է տարածաշրջանում արդեն իսկ ձեռք բերված ներդաշնակությունը»,- ասել է Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԼՀ