Ռայիսին ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

իւ.

Թուրքիայի և Իրանի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրները։

Իրանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Էբրահիմ Ռայիսին շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Էրդողանին Թուրքիայի դիրքորոշման համար՝ Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը դատապարտելու հարցում և ընդգծել, որ «այդ հանցագործությունն անպատասխան չի մնա»։

Հարավկովկասյան տարածաշրջանի մասին հաղորդագրությունում որևէ հիշատակում չկա։

 --00—ԼՀ