ՀՀ-ում գտնվող գործարար պատվիրակությունը առաքելության ավարտին հյուրընկալվել է Ֆրանսիայի դեսպանատանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

fotoram_io_2024_04_15t115728_328.thumb_

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին թվիթերի իր էջում գրել է, որ Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի և  հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի կողմից Հայաստան բերված գործարար պատվիրակությունը պատմական առաքելության ավարտին հյուրընկալվել է Ֆրանսիայի դեսպանատանը։

Նա կարճ ներկայացրել է արդյունքը՝ «շփումներ, պայմանագրեր, աշխատատեղեր՝ Ֆրանսիայում և Հայաստանում, հույսեր և գործողություն»։

--00—ՅՄ