Փարիզը հետ է կանչել Բաքվում իր դեսպանին`վերահաստատելով աջակցությունը ՀՀ-Ադրբեջան կապերի կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

dd

 

Փարիզը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին` Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերություններին վնասող միակողմանի գործողությունների համար։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։ 



Ֆրանսիան վերահաստատել է իր աջակցությունը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ «Փարիզը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին միջազգային իրավունքի սկզբունքներին հավատարմության և երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչման պայմաններում»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է նաև, որ դեսպան Անն Բույոնն արդեն Ֆրանսիայում է, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է դիվանագետին: 

--00—ՍՊ