Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմպիական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

դե.

Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Վրաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Մամուկա Խաբարելիի հրավերով այցելել է Վրաստանի օլիմպիական կոմիտե։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Կոմիտեում ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանին ներկայացվել են 2025թ. Բակուրիանիի եվրոպական երիտասարդական օլիմպիական ձմեռային փառատոնի (EYOF Bakuriani 2025) կազմակերպման մանրամասները։ Փառատոնին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են 48 երկրներ՝ այդ թվում նաև Հայաստանը։
ՀՀ դեսպանը նաև շրջայց է ունեցել Օլիմպիական թանգարանում, ծանոթացավ այնտեղ պահվող ցուցանմուշներին։

--00—ԼՀ