Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ff

Ապրիլի 15-ին, ժամը 19։00-ի սահմաններում Մալխասյանց թիվ 1 հասցեի դիմացի հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Կ․ Մելքոնյանին, նրան թողնելով անօգնական վիճակում, դեպքի վայրից դիմել էր փախուստի, հայտնում է Shamshyan-ը։ 

Կ․ Մելքոնյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Երևան» բժշկագիտական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել էր։

Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը և այն վարած վարորդի ինքնությունը։
Քննիչները տեղեկանում են, թե որտեղ է գտնվում կասկածյալը, ով Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի է, հաշվառված Երևան քաղաքում, սակայն բնակվում է Կոտայքի մարզում։

Քննիչներին հաջողվում է հայտնաբերել և՛ ավտոմեքենան, և՛ վարորդին։

Ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը, 29-ամյա Արտյոմ Առաքելյանը ՀԿԳ ավագ քննիչ Գ․ Գալստյանի որոշմամբ ձերբակալվում է։

 

--00—ՍՊ