Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ff

Ապրիլի 19-ից 29-ը Հունաստանի Հռոդոս կղզում կանցկացվի շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը: Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։ 

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո:

Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանում կանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստուհիներ:

Հայաստանից առաջնությանը մասնակցում են 4 շախմատիստուհիներ՝

ՄԳ Էլինա Դանիելյան

ՄՎ Լիլիթ Մկրտչյան

ԿՄՎ Մարիամ Մկրտչյան

ԿՄՎ Սուսաննա Գաբոյան

--00—ՍՊ