ԿԽՄԿ-ն Բաքվում գերեվարված Վարդանյանի՝ հացադուլ հայտարարելուց հետո չի կարողանում տեսակցել նրան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

ֆ

ԿԽՄԿ-ն Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելուց հետո չի կարողանում տեսակցել նրան։ Այդ մասին Le Figaro-ին հայտնել է նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը։

Նա նաև հայտնել է, որ այդ օրվանից ընտանիքը ոչ մի տեղեկություն չունի Վարդանյանի առողջական վիճակի մասին։ Դավիթի խոսքով՝ հացադուլ սկսելու մասին իրենք իմացել են Բաքվում գտնվող իր հոր ռուս փաստաբանից։ Բացի այդ, Բաքվում գերեվարված Արցախի մյուս քաղաքական և ռազմական գործիչներին թույլ չեն տալիս շփվել միմյանց հետ։ Թեպետ նրանք նույն բանտում են, բայց մեկուսացված են միմյանցից։

--00—ՍՊ