Քաղաքացիները բացեցին ճանապարհը․ Տավուշի գյուղերի վարչական ղեկավարները կհանդիպեն Գրիգորյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

d

Ոստիկանները բացել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, որը վաղ առավոտից փակել էին տավուշցիները։



Տավուշի սահմանամերձ 4 գյուղերի վարչական ղեկավարներն ապրիլի 22-ին հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ քննարկելու սահմանի հետ կապված հարցերը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շաշինյանը։





Հիշեցնենք՝ արդեն երկրորդ օրն է՝ տավուշցիները ակցիա են անցկացնում՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը ՀՀ և Ադրբեջանի՝ Տավուշի գյուղերի զիջման մասով ձեռք բերված պայմանավորվածության շուրջ։ 

--00—ՍՊ