Օշական գյուղում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

l-27x0wh-1546x901z-0.5083

Ապրիլի 22-ին` ժամը 21:39-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Օշական գյուղի Մաշտոցի փողոցում VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 2003 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

--00—ՅՄ