Տավուշցիների և Փաշինյանի հանդիպումը անցել է լարված մթնոլորտում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

tavush-pashinyan

Երեկ երեկոյան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Տավուշի սահմանային ղեկավարների հանդիպմանը կանչել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես հայտնում են 24News-ի աղբյուրները, հանդիպումն անցել է բավական լարված մթնոլորտում, կողմերին չի հաջողվել գալ ընդհանուր համաձայնության։

Ըստ մեր զրուցակիցների, Փաշինյանը համայնքապետերին ասել է, որ սահմանազատման արդյունքում բարձրանալու է ՀՀ միջազգային դիրքն ու անվտանգային միջավայրը, ինչին ի պատասխան տավուշցիները պատասխանել են, որ նմանատիպ հայտարարությունները հավատ չեն ներշնչում։

Համայնքապետերը առաջարկել են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատում իրականացնել, որի արդյունքում ադրբեջացնիները դուրս կգան օկուպացված հատվածներից, սակայն Փաշինյանը ասել է, որ այս պահին նման հնարավորություն չկա։ Վերջինս նաև հորդորել է համայնքապետերին համոզել բնակիչներին, որ այս ամեն ինչի արդյունքում բարձրանալու է իրենց անվտանգությունը, սակայն համայնքապետերն ասել են, որ նմանատիպ հայտարարությունները հավատ չեն ներշնչում, ուստի հորդորել են Փաշինյանին անձամբ գալ և փորձել տեղացիներին բացատրել վերընշվածը։

Ինչպես ավելի վաղ 24News-ին հայտնել էր քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որը գտնվում է Ոսկեպարում, Փաշինյանը համայնքապետերին ասել է, որ տարածքների հանձնման գործընթաացը տեղի է ունենալու փուլային տարբերակով։

--00—ՅՄ