Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

photo_2024-04-23_10-50-53

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա-Նար-Դոսի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 45-ամյա Արծրուն Միքայելյանի վարած «Toyota» մակնիշի և 41-ամյա Համլետ Իսրայելյանի վարած «ZHONG TONG» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումատակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Սիմոնյանն ու Լաերտ Հայրապետյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՊ հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 38 երթուղին՝ Ծարավ Աղբյուր-Ջրաշեն:

--00—ՅՄ