Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է. Զեյնալյան

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 29, 24News

Կառավարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն օգտագործել է պաշտպանվողի իր իրավունքն ու ձերբակալվելուց հետո խնդրել է Ռուսաստանի իշխանությանը քաղաքական ապաստան տալ իրեն, և հիմա Ռուսաստանի սուվերեն իրավունքն է տա՞լ այդ ապաստանը, թե՞՝ ոչ:

Կարծիք կա, որ Պողոսյանն այդ ամենն անում է Հայաստան արտահանձնելու որոշումը ձգձգելու համար, նշել է Զեյնալյանը և հավելել, որ եթե հիմա նա դիմում է, ապա փորձում է բողոքարկել որոշումը և այլն, ապա դա բավական երկար կտևի, ու Պողոսյանը ժամանակ կշահի: