Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Իդլիբի հարցը

 

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 10, 24News

.

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Իդլիբի հարցը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Թուրքական մամուլի համաձայն՝ Չավուշօղլուն Լավրովից պահանջել է դադարեցնել Սիրիայի Իդլիբ քաղաքի վրա հարձակումները։ Ի պատասխան՝ Ռուսաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Իդլիբի դեմ գործողությունները մայիսի 9-ի առավոտյան դադարեցվել են։

Իդլիբում լարվածության նվազեցումը գտնվում է Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ ընթացքող Աստանայի գործընթացի ուշադրության կենտրոնում։ Վերջին շաբաթների ընթացքում Իդլիբում սաստկացած բախումները հազարավոր մարդկանց տեղահանության պատճառ էին դարձել։