Նախատեսում ենք ընդհանրապես վերացնել հեպատիտ С-ն Հայաստանից․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Հետագա տարիներին նախատեսում ենք ընդհանրապես վերացնել հեպատիտ С-ն Հայաստանից: Այդ մասին գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշման փոփոխությունից հետո կկարողանանք պետության հաշվին ձեռք բերել հակավիրուսային դեղեր՝ հեպատիտ С-ի բուժման համար։ Առաջին տարում նախատեսում ենք բուժել 1000 պացիենտի, իսկ հետագա տարիներին նաև ընդհանրապես վերացնել այդ հիվանդությունը Հայաստանից», - գրել է Արսեն Թորոսյանը։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս