Անչափահասը գողություններ է կատարել և բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Մայիսի 16-ին, Նոր Նորքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 15-ամյա մի պատանու:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա 2017 թվականի ամռանը, ցանկապատից անցնելով և դուռը հրել-բացելով, Նոր Նորքի 5-րդ զանգվածին հարակից ձորակում գտնվող մի տնակից փորձել է կատարել գողություն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Նույն օրերին, նույն պատճառով ոչինչ չի գողացել նաև նույն տարածքի մեկ այլ տնակից:

Պարզվել է նաև, որ նա 2018 թվականի աշնանը, Օշական գյուղում ցանկապատը անցնել, դուռը հրել-բացել և մի տնից գողացել է մեկ շիշ կոնյակ և բջջային հեռախոս: Նույն գյուղի մեկ այլ տնից էլ գողացել է 40 հազար դրամ:

Նույն աշնանը, օգտվելով դուռ ու լուսամուտ բաց լինելու հանգամանքից, տղան կատարել է ևս երկու գողություն և մեկ փորձ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս