Փաշինյանը կոչ է արել արգելափակել դատարանները և սպասել իր ելույթին

pashinyan in parliament

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում կոչ է արել երկուշաբթի առավոտյան արգելափակել դատարանների մուտքերն ու սպասել իր ուղիղ եթերին: 

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: 

Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», - գրել է նա: