Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների և դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ակցիայի մասնակիցները, Ազատության հրապարակում տեսնելով թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանին, սկսել են վանկարկել «դա-վա-ճան», ապա փորձել են խմբով մոտենալ նրան, քաշքշել: Ոստիկաններն առանձնացրել են կողմերին և ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ քաղաքական գործչին:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս