Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա. Բաբաջանյան փողոցում բախվել են Opel մակնիշի 35 ZD 562 համարանիշի, BMW մակնիշի 36 GC 653 համարանիշի, Mercedes մակնիշի 35 RԼ 826 համարանիշի, Toyota Altezza մակնիշի 35 ՍN 294 համարանիշի և BMW մակնիշի 99 DD 799 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան:

1

Ըստ նախնական տեղեկությունների՝ Toyota Altezza-ն բախվել է BMW-ն -ին, BMW-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Mercedes-ին և Opel-ին և Opel-ը, առաջ հրելով այն, հայտնվել է բաժանարար գոտու կանաչ հատվածում, Toyota Altezza-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված վիճակում գտնվող BMW-ին:
 

Տեսանյութեր

Live

Լրահոս