ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն նոր սցենար ունեն, արտահերթ նիստ հրավիրելու թեման օրակարգում է. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

1

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ստորագրահավաք էին սկսել, որպեսզի արտահերթ նիստ գումարվեր և անդրադարձ կատարվեր դատարաններն արգելափակելու թեմային:

Սակայն իշխանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, դեմ եղավ առաջարկին:

Ընդդիմության ներկայացուցիչներն էլ որոշել էին այդ թեմայով ելույթներ ունենալ երեկ անցումային արդարադատության թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ, ինչպես և առաջարկել էր մեծամասնություն կազմող խմբակցությունը:

Սակայն հետաքրքիր է, որ երեկվա լսումների ժամանակ այդպես էլ երկու ուժերից ոչ մեկը չխոսեց այդ թեմայով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ խորհրդի նիստից հետո և մինչ լսումների օրը երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները քննարկում են անցկացրել և որոշել անցումային արդարադատությանը նվիրված լսումները չխառնել իրենց բարձրացրած թեմայի հետ և այդ հարցին անդրադառնալ հետագայում:

Մենք տեղեկացանք, որ այս պահին կրկին արտահերթ նիստ հրավիրելու թեման օրակարգում է, և ընդդիմադիրները քննարկում են՝ ինչպես անել, որ այս իշխանական մեծամասնությունը կողմ լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս