Վթար՝ Արարատի մարզում․ 5 վիրավորներից մեկը մահացել է, վարորդներից մեկը զինվորական է

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

1

Մայիսի 24-ին հիվանդանոցում մահացել է 66-ամյա Սերժիկ Արզումանյանը, ով Արարատի բժշկականկենտրոն էր տեղափոխվել մայիսի 23-ին Արարատ քաղաքի Երկաթուղային և Սպանդարյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ճանապարհային ոստիկանության 2-դ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է վարորդների և վիրավորների ինքնությունը. Mercedes-ը վարել է 23-ամյա Թադևոս Նահապետյանը, իսկ Hyundai Azera-ն վարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 46-ամյա Ջամալուդին Մութաևը։

Ըստ աղբյուրի՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ, հավանաբար, կհարուցվի քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Աղբյորը նաև նշում է, որ վարորդ Թ. Նահապետյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ մայիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմանում Արարատի Երկաթուղայիններ և Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել էին Mercedes E 320 մակնիշի FL 138 համարանիշի և Hyundai Azera մակնիշի 36 DR 661 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողներն ու քաղաքացիները։ Օպերատիվորեն գործել էին նաև Արարատի հիվանդանոցի բժիշկները, որոնք մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել վիրավորներին։

1

 

Տեսանյութեր

Live

Լրահոս