Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպման օրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 27, 24News

putin-tramp-druga

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի Օսակայում հունիսի 28-ին՝ տեղի ժամանակով 14:00-ին, փոխանցում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «լավ զրույց» է ակնկալում ՌԴ նախագահի հետ Օսակայում G20-ի գագաթնաժողովին։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերով՝ առաջնորդները հնարավոր է քննարկեն ստրատեգիական կայունությանը, տարածաշրջանային կոնֆլիկտնիերին, այդ թվում՝ Սիրիային, Աֆղանստանին, Ուկրաինային, Վենեսուելային, ինչպես նաև իրանյան խնդրին վերաբերող հարցեր։

Հունիսի 29-ին Թրամփը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։

Բացի դրանից՝ Թրամփը կհանդիպի Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամադ բին Սալմանին, այնուհետև նրանց կմիանա Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, որից հետո զրույցին կմիանա Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

Նախատեսվում են նաև հանդիպումներ Գերմանիսյի կանցլեր Անգելա Մերկելի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ։