ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
«Եթե Վահե Գրիգորյանը հանգստանա, հաշտվի իր կարգավիճակի հետ, որևէ արտառոց բան չկա»: 24TV-ի եթերում նման տեսակետն է հայտնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ եթե Վահե Գրիգորյանն իր կյանքն առանց ՍԴ նախագահի աթոռի չի պատկերացնում, թող գնա, խնդրի, գուցե աթոռն իրեն զիջեն:
Մյուս կողմից Պետրոսյանը կոչ է անում Հրայր Թովմասյանին չհանձնել դիրքերը:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։