Շիրակի մարզում բախվել են Toyota Land Cruiser-ն ու բեռնատար КамАЗ-ը․ КамАЗ-ը կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 06, 24News

1

Երեկ, հուլիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում Մարմարաշենի խճուղու և Մուշ 2-րդ թաղամաս տանող խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչ 40-ամյա Գևորգ Նադոյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 55 PN 505 համարանիշի և Ախուրյան գյուղի բնակիչ 23-ամյա Արման Կնյազյանի վարած КамАЗ մակնիշի 298 SU 46 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով КамАЗ-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Ա․ Կնյազյանին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։