ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 8, 24News
«РИА Новости»-ն հայտնում է, որ Հունաստանի ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ հաղթում է երկրի արտահերթ խորհրդարանական ընտրություններում: 43 ընտրատարածքների ստացված տվյալների համաձայն` «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունն ստացել է ձայների 39,73 տոկոսը, խորհրդարանում կստանա 158 մանդատ:
Ըստ այդմ՝ Միցիոտակիսը կստանձնի վարչապետի պաշտոնը:
Գործող վարչապետ Ցիպրասն արդեն շնորհավորել է Միցոտակիսին հաղթանակի կապակցությամբ: Ցիպրասի ղեկավարած ՍԻՐԻԶԱ ձախակողմյան կուսակցությունն ստացել է 31,45 ձայն և կունենա 86 մանդատ:
Աղբյուրը հայտնում է, որ Ցիպրասն արդեն շնորհավորել է Միցոտակիսին` հաղթանակի կապակցությամբ: