«Տրանսգենդերներն ու հոմոսեքսուալներն արդեն մարդ են ուտում․ ասում եք՝ հե՞չ բան չի փոխվել»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

«Անցանկալի է, որ անգամ հեղափոխությունից հետո մարդիկ նույն խնդիրներով անհանգիստ վիճակում են»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «ԲՀ» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ խոսելով հուլիսի 17-ի երեկոյան Իջևան քաղաքի ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունցած բախմանը:

«Այս խնդիրները սոցիալական ծագում ունեն։ Իշխանությունը, որը մեծ-մեծ խոստումներ էր տալիս հեղափոխությունից առաջ և դրա ընթացքում, պետք է մտածի այդ մասին։ Ես չեմ կարող այստեղ լիարժեք մեղադրել քաղաքացիներին։ Կարող եմ մեղադրել այնքանով, որքանով իրենց պահանջը չզուգորդվի այնպիսի իրավախախտումներով, որ դրանից տուժի մի ոստիկանի ընտանիք, զոհեր լինեն, բայց ասել, թե քաղաքացուն մեղադրում եմ, միանշանակ այդպես չէ»,- ասել  է պատգամավորը։ 

Պետրոսյանը, թեև տեսականորեն չի բացառում, որ ակցիան կարող էր հատուկ կազմակերպված լինել, այդուհանդերձ  չի կարծում,  թե դրա մասնակիցներն այնքան խելապակաս կգտնվեին, որ ինչ-որ քաղաքական ուժերի ուղղորդմամբ կգնային իրենց կյանքը վտանգի ենթարկելուն։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news