Ծեծկռտուք և հրաձգություն՝ Ուկրաինայում․ հրաձգության ժամանակ 37-ամյա հայ տղամարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 6, 24News

Ուկրաինայի զբոսավայրի կենտրոնական լողափնյա սրճարանում բախում է տեղի ունեցել երկու խումբ անձանց միջև: Ծեծկռտուքի հետևանքով, որին նաև հայեր են մասնակցել, մեկ մարդ մահացել է հիվանդանոցում:

Կռվի մասնակիցները կրակ են բացել միմյանց ուղղությամբ: Երկու մարդ էլ դանակի հարված է ստացել: Նրանցից մեկը՝ 37-ամյա Վահե Մարտիրոսյանը դանակի հարված է ստացել կրծքին: Ուկրաինական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկության համաձայն՝ ոստիկանության տվյալներով՝ խոցվել է սիրտը: Վերջինս մահացել է հիվանդանոցում:  

Նշվում է, որ հակամարտությունը ծագել է Դնեպրոպետրովսկից ժամանած մարդկանց խմբի և տեղի բնակիչների միջև, որոնց թվում հայեր են եղել: Հրաձգություն հրահրողներին հաջողվել էր թաքնվել, սակայն ավելի ուշ նրանց ձերբակալել են: