Եթե քրգործ չհարուցվի, հանցագործության մասին հաղորդում կտանք․ ԱՀ նախկին ՄԻՊ-ը՝ BBC-իի մասին

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 08, 24News

1
  

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միանում եմ Արթուր Ղազինյանի դիրքորոշմանը՝ BBC-ի երեկվա հրապարակման կապակցությամբ առանց հապաղելու քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին։

Եթե քրեական գործն այսօր չհարուցվի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր ֆորմալությունների պահպանմամբ վաղը ներկայացնելու ենք հանցագործության մասին գրավոր հաղորդում։

Բոլոր կարևոր հարցերի պատասխանները պետք է տրվեն սպառիչ ու համոզիչ ձևով՝ ով, ում հանձնարարությամբ (եթե հանձնարարությամբ), ինչ շարժառիթով, ինչ նպատակով։ «Ով»-ի շրջանակն էլ, ի դեպ, խիստ սահմանափակ է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ նշելով, որ եթե ՀՔԾ-ն հայտարարի, որ BBC-ն ստում է, և նրանց «էքսկլյուզիվ» հասանելություն չի տրամադրվել քրեական գործի նյութերին, ապա ՀՀ դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի՝ նախաքննական գաղտնիքը հրապարակելու փաստով և գտնի արտահոսք իրացրած անձին: