ՀՀ քաղաքացիների այցը Եգիպտոս լավագույն հնգյակում է․ Էնֆիաջյանը՝ Եգիպտոսի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 21, 24News

photo.thumb

Oգոստոսի 20-ին ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի հետ, որին ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը:

Կարևորելով փոխգործակցությունը Եգիպտոսի հետ՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է, որ, ըստ առկա տվյալների, այդ երկիր Հայաստանի քաղաքացիների տարբեր նպատակով պարբերաբար այցերն առաջատարների հնգյակում են:

Հայ խորհրդարանականներն անդրադարձել են վերջերս Եգիպտոս մեկնած հայ զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած միջադեպին. կարեւորվել են նմանատիպ իրավիճակներին կողմերի միջեւ արագ արձագանքն ու լուծումներ գտնելը:

Քննարկվել են վիզաների տրամադրման ավելի արդյունավետ եւ դյուրին ընթացակարգերի ձեւավորմանը վերաբերող հարցեր:

Արժեւորելով հետագա համագործակցության խորացումը՝ Վահե Էնֆիաջյանը եւ դեսպանն ընդգծել են նմանատիպ հանդիպումների դերը, ինչը եւս մեկ քայլ է ամրապնդելու պետությունների միջեւ դիվանագիտական փոխգործակցությունը: