Դիլիջանում տրակտորը շրջվել է, կա տուժած. ահազանգ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Հասարակություն

Օգոստոսի 29-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում գտնվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ տրակտորը շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: