Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Հասարակություն

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ոստիկանները ստուգման են ենթարկել մի տղամարդու վարած «Վազ-21213» մակնիշի ավտոմեքենան՝ հայտնաբերելով 1,5 խմ փայտանյութ։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ բենզասղոցով երկու ծառ է հատել։ «Նիվան» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Հանգամանքները պարզվում են։