Վրաստանին առաջարկվում է անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Վրաստան

«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը կարծիք է հայտնել, թե Վրաստանի իշխանությունը պետք ունի քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, սակայն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի։

«Եթե Վրաստանը պետք Է դառնա ՆԱՏՕ-ի ապագա անդամը, դուք պետք Է շարունակեք ժողովրդավարության բարեփոխումները, պայքարեք կոռուպցիայի դեմ, ապահովեք խոսքի ազատությունը եւ փոքրամասնությունների պաշտպանությունը…

Կարծում եմ, որ դուք պետք Է բանավեճեր սկսեք այն հարցի շուրջ, թե ձեզ համար ընդունելի կլինի՞ արդյոք ՆԱՏՕ-ի անդամ դառնալ՝ առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի: Այդ որոշումը պետք Է ընդունի Վրաստանը, ինչից հետո որոշման մասին հարկավոր Է ծանուցել ՆԱՏՕ-ին»,- հայտարարել Է Ռասմուսենը Թբիլիսիում ընթացող միջազգային խորհրդաժողովի ժամանակ:

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գիա Վոլսկին հայտարարել Է, որ դա բավականին բարդ թեմա Է, քանի որ գոյություն ունեն հարցեր, որոնք քննարկում են պահանջում:

«Ո՛չ մենք, ո՛չ մի քաղաքական ուժ չի հրաժարվի այդ տարածքներից… Վրաստանի ներգրավումը միջազգային ցանկացած կազմակերպություն պետք Է տեղի ունենա այն սահմաններով, որոնք ճանաչում Է միջազգային հանրակցությունը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն»,- հայտարարել Է Վոլսկին:

Նշենք, որ տարածքային հակամարտությունների լուծումը չափանիշներից մեկն Է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն 2008-ի օգոստոսի զինված հակամարտությունից հետո Աբխազիան և Հվ․ Օսիան անկախություն են ստացել, որը ճանաչել են ՌԴ-ն և մի շարք այլ երկրներ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news