Աշխարհի գավաթ․ Լևոն Արոնյանը պարտության մատնեց Մաղսուդլուին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

.
Armsport.am-ը գրում է․

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում Լևոն Արոնյանը պարտության մատնեց իրանցի Փարհամ Մաղսուդլուին, որի հետ երկրորդ պարտիայում գրանցեց ոչ-ոքի։ Առաջին պարտիայում հաղթել էր հայ գրոսմայստերը։

Սերգեյ Մովսեսյանը 1/32 եզրափակչում շարունակում է պայքարը աշխարհի գավաթակիր Դին Լիրենի հետ:

Երկրորդ պարտիայում ևս գրանցվել է ոչ-ոքի և սեպտեմբերի 15-ին նրանք կանցկացնեն թայ-բրեյք։

Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը չէին կարողացել հաղթահարել առաջին շրջանի արգելքը։

Հիշեցնենք, որ աշխարհի գործող գավաթակիրը Լևոն Արոնյանն է։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news