Փաշինյանը դարձել է սեփական անցյալի պատանդը. Սամվել Ֆարմանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

«Եթե ԱԱԾ ղեկավարը, որը երկրի ըստ էության ամենատեղեկացված մարդն է, երկրի գործող իշխանությանը տալիս է նման բնորոշում, ապա դա ազդակ է ոչ թէ իշխանությանը, ոչ թե ընդդիմությանը, այլ դա շատ հստակ ազդակ է հասարակությանը, արձանագրելու պահի լրջությունը»,- խոսելով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականից, և նրա հրաժարականի տեքստում առկա մի քանի շեշտադրումներից, այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Բանախոսի պնդմամբ չնայած իշխանության շատախոսությանը, այն ինչ այսօր կատարվում է, հասարակության համար փակ է: Նախկին պատգամավորն անդրադարձել է նաև ներքաղաքական օրակարգում առկա մի շարք կարևոր հարցերի ևս, այդ թվում Փաշինյանի կառավարության վարած արտաքին քաղաքականությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: