ԱԱԾ-ն գալու է նախկին և ներկա կոռուպցիոներների հետևից. Փաշինյան

ԵՐԵՒԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐ,  24News

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել: 

Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է եւ նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների եւ այս կարգի այլ տարրերի ետեւից: 

Ինչպես նաեւ Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՊԵԿ քննչական վարչությունը: 

Կոռուպցիայի եւ հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու: 

Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա»: