Երևանում բնակարանի գազի արտահոսքից առաջացած բոցից 4 անձ է տուժել, այդ թվում՝ երեխա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

գազ_

Սեպտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։40-ի սահմաններում «Այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենետրոնի շտապօգնության խումբը «ջերմային այրվածք՝ երկրորդ, երրորդ աստիճանի դաստակների 2 տոկոս այրվածքով» Շահամիրյան փողոցի շենքերից մեկի բնակարանից իրենց մոտ են տեղափոխել 4 քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Շահամիրյան փողոցի բնակիչներ՝ 35-ամյա Գայանե Չ-ն, 58-ամյա Անուշ Բ-ն, 60-ամյա Էդիկ Ծ-ն և 3-ամյա Մանե Ծ-ն։ Համայնքային ոստիկանության տեսուչն ու անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր Քոչարյանը պարզել են, որ նշված անձինք այրվածքները ստացել են բնակարանում գազի արտահոսքից առաջացած բոցից։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: