ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը ձերբակալվել է Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածով։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Այս պահին քննչական կոմիտեն ձեռնարկում է միջոցառումներ Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի մասնակցիների շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու համար»,-ասաց նա։
Նաիրա Հարությունյանը նշեց, որ պարզվում է նաև Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին։