Բռնցքամարտի ֆեդերացիան դատական հայց է ներկայացրել ՀԱՕԿ-ի դեմ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Ծառուկյան

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան դատական հայց է ներկայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դեմ: Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 20-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանին: Այդ մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ հուլիսի 24-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ իր կազմից հանել էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշել էր, որ ֆեդերացիայի նախագահի ընտրությունները տեղի էին ունեցել խախտումներով:

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանն է, իսկ ՀԱՕԿ նախագահն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: