Ձայներն առանց մեր 5-ի էլ բավարար են․ Ռուբինյանը և մյուսները Ստրասբուրգից վերադարձել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News

Քննարկմանը չհասցրեցինք մասնակցել, բայց ինչպես տեսնում եք քվեարկությանը մասնակցեցինք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ իրենք կիսատ են թողել ԵԽԽՎ-ում իրենց գործուղումը եւ վերադարձել, որ մասնակցեն այս քվեարկությանը:

Նա նշեց, որ դա չի խոչընդոտի Ստրասբուրգում իրենց շախատանքներին. «Նախքան մեր մեկնելը արդեն կար որոշում, որ պետք է շուտ վերադառնանք, այն հույսով, որ քննարկմանը նույնպես կհասցնենք մասնակցել, որովհետեւ դա մեզ համար կարեւոր հարց է: Հասցրեցինք մասնակցել քվեարությանը»:

Ռուբինյանը հավելեց, որ չի կարծում, թե եթե իրենք չգային, նախաձեռնությունը բավարար թվով ձայներ չէր հավաքի. «Ձայներն առանց մեր 5-ի էլ բավարար են»:

Նշենք, որ Ստրասբուրգից վերադարձել են միայն «Իմ քայլի» պատգամավորները, իսկ «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները մնացել են: