Սպանություն Գեղանիստ գյուղում․ ոստիկանները պարզել են սպանողի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.17-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային բազմաբեկոր վնասվածքներով Գեղանիստ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, Գեղանիստի Կենտրոնական փողոցում, տուժածի ուղությամբ որսորդական ողորկափող հրազենից կրակել ու փախուստի է դիմել 34-ամյա համագյուղացին։
Հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ կրակողին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: