Լոռու մարզում 18-ամյա տղան դանակահարել է 16-ամյա դպրոցականին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Դանակահարված վիճակում Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ դանակահարվածը Վանաձոր քաղաքի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի սան, 16-ամյա Վ. Ա.-ն է: Հիվանդանոցից ոստիկաններին հայտնել են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Լոռու մարզի ոստիկաններն էլ տաք հետքերով պարզել են, որ 16-ամյա երեխային դանակահարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 18-ամյա Նարեկ Վիրաբյանը:

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել դպրոցի հարևանությամբ: