Սիրիայի հյուսիսում բնակվող հայերին այս պահին անմիջական վտանգ չի սպառնում․ Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովներն օրերս հյուրընկալել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ու Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Թե՛ կառավարությունում, թե՛ Ազգային ժողովում մշտապես հետևում ենք Սիրիայում ծավալվող զարգացումներին, կապի մեջ ենք այնտեղի մեր դեսպանության, հյուպատոսության, հայ համայնքի ու եկեղեցու հետ։ Այս պահին դժվար է կանխատեսել, թե զարգացումները որ ուղղությամբ կարող են գնալ, բայց մենք պետք է պատրաստ լինենք լինենք ցանկացած սցենարի՝ դրանից բխող քայլերով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Սիրիայի հյուսիսում բնակվող հայերին այս պահին անմիջական վտանգ չի սպառնում։